News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանը Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:

Հիշեցնենք, օրեր առաջ ֆեյսբուքյան նշյալ օգտատերը «Մեդիալաբ»-ի հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետեւյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»: Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան նա նշել է, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը, երբ երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել, եւս 10-ը վիրավորվել էին: 

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել Հայկ Բերման Օհանյանի հետ:

Պարոն Օհանյան, ինչո՞ւ եք սպառնացել «Մեդիալաբ»-ի տնօրենին:

Ոստիկանությունից բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ, որ ոչ մի սպառնալիք չի եղել, դա ընդամենը իր ճիշտ մտածելակերպի բանն ա հետագայում գրանտներ շահելու համար, էդքան բան:

Այսինքն՝ պնդում եք, որ չե՞ք սպառնացել խմբագրին:

Այո, տենց բան չի եղել: Հարց ա եղել անձնական նամակի մեջ՝ դուք ինձ սպառնո՞ւմ եք, պատասխանը եղել ա՝ դուքո՞վ եք, որ ձեզ սպառնամ:

Դուք ասել եք, որ հակառակորդին այն աշխարհն ուղարկողն եք: Դա ի՞նչ է նշանակում:

Ցանկացած հայոց բանակի սպա եւ զինվոր հակառակորդին էն աշխարհն ուղարկող ա, եւ եթե ինքը իրան համարում ա հակառակորդ, ուրեմն իրա գործն ա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ