News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել 3 ուկրաինացի աղջկա սեռական շահագործման համար Թուրքիա ուղարկելու փորձ կատարելիս:

Այս մասին հայտնել են Կիեւի դատախազության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը: «Նշված արտասահմանցին ծանոթացել է գրավիչ արտաքինով աղջիկների հետ, որոնք նյութական ծանր կամ ինչ-ինչ հանգամանքների պատճառով խոցելի վիճակում են եղել, եւ նրանց արտասահմանում աշխատանք է առաջարկել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դատախազությունից նշել են, որ չարամիտ տղամարդը նրանց համոզել է, որ պետք է ռեստորաններում եւ գիշերային ակումբներում մատուցող աշխատեն՝ ստանալով բարձր աշխատավարձ եւ գրանցված աշխատանք: Իրականում անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպելուց եւ Թուրքիա մեկնելուց հետո երիտասարդ կանայք սեռական ստրկության մեջ են հայտնվել, իսկ տղամարդը յուրաքանչյուր աղջկա դիմաց 1-ից մինչեւ 2 հազար դոլարի դրամական պարգեւատրում է ստացել:

Քննիչները պարզում են անձանց շրջանակը, որոնք մասնակցել են այս հանցագործության կատարմանը, ինչպես նաեւ այլ հնարավոր տուժածներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ