News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Սիրիահայ Ավետիք Բայրամյանն Ավստրալիա է եկել երկու տարի առաջ, եւ այս ամբողջ ընթացքում փորձել է աշխատանք գտնել: Ավետիքն արծաթագործ վարպետների տոհմական ցեղից է, գրում է NTDTV- ն:

Արծաթագործություն Ավետիքը սովորել է 14 տարեկանից: Նրա ընտանիքն արծաթով աշխատում է արդեն երկու դար: Սկզբում Ավետիքն իր վարպետությունը կատարելագործել է իր հորեղբոր՝ Հալեպում գտնվող արհեստանոցում: Ավետիքի խոսքով՝ հորեղբայրն արհեստը փոխանցել է զավակներին, եւ այժմ նրանք եւս շարունակում են այս գործը:

Փորձը ձեռք բերելով՝ սիրիահայ վարպետն իր սեփական գործն էր հիմնել: Սակայան պատերազմը ոչնչացրել է ամեն ինչ: Ավետիքն իր ընտանիքի հետ փախչել է Բեյրութ, այնուհետեւ՝ տեղափոխվել Ավստրալիա: Նա շատ շնորհակալ է արհեստանոցի սեփականատիրոջը նոր աշխատանքի համար: Ուրախացնում է նաեւ կրտսեր դստեր նկարելու ունակությունը: «Ես կրտսեր դստերս մոտ դիզայներական տաղանդ եմ տեսնում: Սա առաջին բանն է, որ անհրաժեշտ է մեր արհեստում»,- ասաց նա:

Արհեստանոցի սեփականատերը՝ Դենիս դե Մուտը, ասում է, որ Ավետիքը Ավստրալիայի միակ տոհմական արծաթագործն է: Այժմ սիրիահայ վարպետը հաճույքով կիսվում է գործի գաղտնիքներով իր նոր գործընկերների հետ:

«Նրա աշխատանքները հիասքանչ են, եւ նա մեզ նոր հմտություններ կփոխանցի: Մենք մեկ նորեկ եւ եւ երկու ավելի փորձառու աշակերտ ունենք: Նա կսովորեցնի նրանց արհեստը»,- նշել է արհեստանոցի սեփականատերը: 

Այժմ սիրիահայ վարպետն աշխատում է Ավստրալիայում կայանալիք թենիսի մրցաշարերից մեկի գավաթի պատրաստման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ