News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պաշտպանության՝ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի անվտանգության հարցերով փոխնախարար Ռանդալ Շրիվերը հայտարարել է, որ 2018 թվականին Աֆղանստանում ռազմական գործողությունները Վաշինգտոնին 45 մլրդ դոլար կարժենան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hill թերթը:

Ելույթ ունենալով Սենատում՝ Շրիվերը մանրամասնել է որ այդ գումարը ներառում է նաեւ Աֆղանստանում ԱՄՆ բանակի ծախսերը՝ 13 միլիարդ դոլար, աֆղանական զինված ուժերի ծախսերը`5 միլիարդ դոլար, ինչպես նաեւ 780 միլիոն դոլար՝ տնտեսական աջակցության եւ լոգիստիկ կարիքների համար:

Պարբերականը նշում է, որ Պենտագոնի ներկայացուցիչը նախագահ Դոնալդ Թրամփի՝ Աֆղանստանում նոր ռազմավարության մասին կես տարի առաջ արված հայտարարությունից հետո առաջին անգամ է ելույթ ունեցել  Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ