News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բնակիչների մեծամասնությունը՝ 59 տոկոսը, հանդես է գալիս Մեքսիկայի սահմանին պատի կառուցման դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կուիննիպիակի համալսարանի մասնագետների անցկացրած հարցման արդյունքները:

Սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 37 տոկոսն է սատարում հարավային հարեւանից ամբողջությամբ պատնեշվելու ծրագիրը:

Մեքսիկայի սահմանին պատը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական առանցքային խոստումներից է: Այն կառուցելու հրամանը նա ստորագրել է 2017 թվականի հունվարի 25-ին՝ իր երդմնակալությունից 5 օր հետո: Հիմա Թրամփը փորձում է օրենսդիրներին համոզել այն կառուցելու համար միջոցներ հատկացնել:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատը պետք է «կանգնեցի թմրավաճառներին, մաքսանենգներին, հանցավոր կարտելներին»: «Մեքսիկայում հանցավորությունը լուրջ խնդիր է, եւ մենք չենք ցանկանում, որ այն նաեւ մեր երկրում տարածվի»,- նախկինում հայտարարել էր Սպիտակ տան տերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ