News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսվում է, որ դատական նիստի լուսանկարահանումը, ձայնագրումը, նաեւ հեռարձակումը լրատվամիջոցներով կատարվում է դատավարության մասնակցի միջնորդությամբ, դատարանի թույլտվությամբ. Այս դրույթը մտահոգություն է առաջացրել լրագրողների մոտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացնելիս նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, «դատավարության մասնակցի միջնորդությամբ» եզրույցը բավականին մտահոգիչ է. «Բանն այն է, որ եթե լրագրողին անհրաժեշտ է դատավարության մասնակցի միջնորդությունը, նա կամա թե ակամա հայտնվում է դատավարության այս կամ այն մասնակցի կողմնակալ կողմում: Ըստ էության կասկածի տակ էր դրվում լրագրողի անաչառությունը: Եթե լրագրողը ստիպված է դիմել դատավարության մասնակցին, որ նա միջնորդի, որ լուսանկարահանում իրականացվի, տրամաբանական տեսանկյունից դատավարության մյուս կողմի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է միջնորդում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ներկայացված օրինագիծն առաջարկում է, որ դատական նիստերի տեսանկարահանումը, հեռարձակումը եւ այլն կատարվի ոչ թե կողմերից մեկի միջնորդությամբ, այլ դատական նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ:

«Այսինքն պետք է լինի ոչ թե այս կամ այն կողմի միջնորդությունը, այլ պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությունը, որի դեպքում դատարանը կտա համաձայնություն»:

Իսկ քանի որ վարչական դատավարության կողմերից մեկը վարչական մարմինն է, ապա օրինագծում նաեւ նշվել է, վարչական մարմինը պետք է հիմնավորի, թե ինչու է դեմ տեսաձայնագրմանը:

«Այն դեպքում, երբ առարկում է դատավարության մասնակից վարչական մարմինը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը, որի պարագայում արդեն դատարանը կորոշի թույլատրել նիստի լուսաբանումը, թե ոչ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ սա չի բխում լրագրողների շահերից, որովհետեւ եթե նախկինում պետք էր միայն կողմերից մեկի միջնորդությունը, հիմա պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությունը: «Դուք փորձում եք, ինչպես որոշել եք կառավարոփւթյան նիստերը փակ անել, այնպես էլ որոշել եք դատական նիստերը դռնփակ անել: Ուզում եք հրապարակայնությունը խախտել: Գործող օրենքը ավելի լավն է, քան ձեր կողմից առաջարկվողը»,-ասաց նա:

Ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնող օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագծերը

ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգիրքը. «Ելք»-ը դեմ էր, «Ծառուկյան» դաշինքն ազատ քվեարկեց

Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» մասին օրենքի աղմուկ հանած փոփոխությունները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ