News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 247-ի, նրանցից 82-ն անհետ կորած են համարվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Փրկարարները փորձում են մարդկանց գտնել եւ օգնել դուրս գալ մասամբ կամ ամբողջությամբ փլուզված շենքերից, իսկ ամենավտանգավոր իրավիճակը շարունակում է պահպանվել հյուրանոցի շենքում: Շենքի առաջին հարկերը փլուզվել են ցնցումների հետեւանքով, ինչի պատճառով ամբողջ շենքը չի քանդվել, սակայն նստել է եւ թեքվել 45 աստիճանի վրա: Այս պահին դրությամբ հայտնի չէ, թե քանի մարդ կարող է ներսում լինել:

Հիշեցնենք, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին կղզու հյուսիս-արեւելքում՝ Հուալյան շրջանի ափին, տեղական ժամանակով 23.50-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18.50-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կմ խորության վրա: Դրանից հետո չինական սեյսմոլոգիական կենտրոնը 4,5 բալ ուժգնությամբ եւս առնվազն 5 հետցնցում է գրանցել, ինչպես նաեւ՝ 5,2 բալ ուժգնությամբ 2 հետցնցում: Թայվանական սեյսմոլոգները հայտնել են ոչ ուժգին հարյուր կրկնվող ցնցումների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ