News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Առաջին հանրապետության տարիների քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի հայկական դրոշով փաթաթված քանդակի հեղինակ քանդակագործ Դավիթ Մինասյանը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել: Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների թանգարանի տնօրեն, Արամ Մանուկյանի քանդակի ընտրության հանձնաժողովի անդամ Անուշ Տեր-Մանասյանը:

Տեր-Մանասյանի խոսքով՝ եղել է ընդհանուր մրցութային 3 փուլ:

«Պարոն Դավիթ Մինասյանն իր աշխատանքով հայտնվել է մրցույթի միայն երկրորդ փուլում, երբ առաջինն արդեն անցկացվել էր, եւ մի քանի աշխատանքներ էին ընտրվել»,- պարզաբանեց թանգարանի տնօրենը:

Ըստ որում՝ նա նշեց, որ քանդակագործ Մինասյանը միակը չէր, որ մասնակցեց միայն երկրորդ փուլից, ինչը, Անուշ Տեր-Մանասյանի կարծիքով, կանոնների ակնհայտ խախտում էր: Թանգարանի տնօրենը սրա մեջ որոշակի լոբբինգի դրսեւորում է տեսնում այս կան այն քանդակագործի շահերի շրջանակում, որոնք փորձել են ամեն գնով իրենց աշխատանքներն առաջ մղել:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Տեր-Մանասյանը, Դավիթ Մինասյանի ներկայացրած նախնական աշխատանքում իր Արամ Մանուկյանի դիմանկարը չկար, այլ կարգի աշխատանք էր: Մինչդեռ մրցույթի պայմանների համաձայն՝  անհրաժեշտ էր ներկայացնել Արամ Մանուկյանի վերաբերյալ հատկապես դիմանկարային աշխատանք, եւ քանդակագործը հետագայում մեկ ուրիշ աշխատանք է ներկայացրել: Այսպես՝ Մինասյանը Արամ Մանուկյանին ներկայացրել էր ուսից բարձրացող հայկական դրոշով: Սակայն այս աշխատանքի վերաբերյալ մեծ թվով քննադատություններ ստացվեցին եւ Արամ Մանուկյանին համեմատեցին պարաշյուտիստի հետ: Այդ ժամանակ քանդակագործը ներկայացրեց վերջնական աշխատանքը՝ Արամ Մանուկյանը հայկական դրոշով փաթաթված:

Թանգարանի տնօրենի կարծիքով՝ քանդակագործն այս աշխատանքը ներկայացրեց ծաղրով՝ ավելի վաղ հանձնաժողովի առաջ քաշած պահանջների եւ քննադատությունների պատճառով:

Ինքը Տեր-Մանասյանը քվեարկել է Սամվել Ղազարյանի աշխատանքի օգտին: Ըստ որում՝ նա նաեւ շատ էր հավանել Կոնստանտին Սեյնալովի աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ