News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ հատուկ կանգ առնելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի եւ 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի վրա՝ նշելով, որ այդ հարցերը առանցքային նշանակություն ունեն մեր երկրի սոցիալ-տնտեսական հետագա զարգացման համար, եւ դրանց լուծումը պահանջելու է ակտիվ ու նպատակասլաց աշխատանքի իրականացում ինչպես համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ այլ պետական կառավարման մարմինների եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից:

Խոսելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մասին Նախագահը նշել է, որ այն կհանդիսանա ոլորտի բոլոր թեւերի համաչափ ու ինտենսիվ զարգացման կարեւորագույն գրավականը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարով: «Հայեցակարգով սահմանված քաղաքականության իրագործման արդյունքում ակնկալվում է տնտեսության կայունությունը եւ կանխատեսելիությունը ապահովող, զարգացած գյուղատնտեսություն, երկրում ինքնաբավության մակարդակի բարձրացում եւ միջազգային մրցունակության աստիճանի զգալի ավելացում»,-ընդգծել է իր խոսքում երկրի ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր շահագրգիռ մարմինները եւ օղակները իրենց լիազորությունների շրջանակներում պետք է ըստ ամենայնի աջակցեն այս կարեւոր ծրագրի հաջող իրականացմանը:

Անդրադառնալով 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրին Նախագահը նշել է, որ ոլորտում իրականացվելիք աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն բնակարանաշինությանը, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, մշակութային օջախների կառուցմանն ու վերանորոգմանը, առողջապահական օբյեկտների կառուցմանը, կոմունալ շինարարությանը, ավտոճանապարհների կառուցմանը, վերանորոգմանը, պահպանմանն ու շահագործմանը, ինչպես նաեւ բնակավայրերի ջրամատակարարման ապահովմանը խմելու ջրով: «2018 թվականին քաղաքաշինության ոլորտում նախատեսված ծրագրերը բավականին ծավալուն են, բայց միանգամայն իրատեսական, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ակտիվ եւ կազմակերպված աշխատանք նախ եւ առաջ քաղաքաշինության նախարարության ու բոլոր շահագրգիռ մարմինների եւ գերատեսչությունների կողմից: Պետք է առավելագույն ջանքեր գործադրել այդ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ