News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ,  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կարծում է, որ իր դեմ «շինծու» գործ է կազմվում եւ շուտով հնարավոր է իրեն ձերբակալեն: NEWS.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ իր հեռախոսը գաղտնալսում են, իրեն հետեւում են եւ այդ պատճառով ինքը կասկածներ ունի, որ իր դեմ գործ է կազմվում:

«Ինձ հետեւում են, տեսնում ենք, իմ հեռախոսը գաղտնալսում են, ուղղակի ուզում եմ հանրությանը տեղյակ պահել, որ նման բան կա: Ես տեղեկություններ ունեմ , որ Հայաստանի հատուկ ծառայությունները աշխատում են այդ ուղղությամբ եւ հնարավոր է՝ մոտակա ժամանակներս ձերբակալեն ինձ»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Նա հավելեց, որ իշխանություններին բնորոշ գործելակերպ է, եւ հնարավոր է, որ ինչ-որ մեկի ցուցմունքով իրեն ձերբակալեն եւ դատեն:

Հիշեցնենք, որ 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել եւ նույն օրը նստացույց սկսել՝ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի գործելու պահանջով, սակայն 4 օր անց դադարեցրել էր նստացույցը։

 

Տպել
Ամենաշատ