News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է»: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների զրույցում ասել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը («Շշի Մելո»): 

Պատգամավորի խոսքով, Սերժ Սարգսյանը շատ լավ է պատկերացնում երկրի վիճակը:

«Անփոխարինելի չէի համարի, բայց Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է, հատկապես այսպիսի աշխարհաքաղաքական վիճակում»,- ասել է Մելիք Մանուկյանը:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ գնաճին՝ նշելով, որ մարդկանց քմահաճույքի հետևանքով չի առաջացել այն. «Աշխարհաքաղաքական հարցեր կան, ապրանքի գին կա: Մենք բենզին չունենք, բերում ենք, դուք ո՞նց եք կարծում, անընդհատ նույն գինը պիտի մնա՞: Ես գիտեմ, որ կառավարությունը պայքարում է գնաճի դեմ»:

Հարցին, թե երեսուն տոկոս աղքատ հասարակությունն ի՞նչ պետք է անի այս ծանր սոցիալական պայմաններում, նա պատասխանեց. «Ամեն ինչ անում ենք, որ մարդիկ լավ ապրեն, ես դրա կողմնակիցն եմ: Իշխանությունն ամեն ինչ արել է ու անում է, որ մարդիկ լավ ապրեն: Մենք էս չունենք, էն չունենք, էսքան բան էլ որ կատարվում ա, էլի ահագին հնարավորություններից ա… թուրքերի ու ադրբեջանցիների կողմից շրջափակված ենք»:

Ինչ վերաբերվում է ծխելու դեմ մեծ տուգանքներ սահմանող օրինագծին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ ուզում է ծխելը թողնել, ապա հիշել հարեւանին:

«Մի հարևան ունեինք, ինչ անում էինք, ասում էր՝ ամեն խաղ խաղացինք, մնաց սարի սմբուլը: Հիմա մենք մեր ժողովրդին բարգավաճ վիճակ ստեղծենք, լավ ապրեն, որ սկսեն իրենց վիճակը բարելավել, էդ ժամանակ կգցեն ծխելը»:

Տպել
Ամենաշատ