News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկրում իշխանության այսպիսի գերկենտրոնացում չի եղել ոչ մի սահմանադրության պարագայում: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին «Նոր վարչապետի նոր լիազորություններ․ ավտորիտար մշակույթի խրախուսո՞ւմ, թե՞արդյունավետ կառավարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Թեեւ նախկինում մեծ լիազորություններ էին կենտրոնացած նախագահի ձեռքում, սակայն գործադիր իշխանությունը բաժանված էր նախագահի եւ վարչապետի միջեւ: Իսկ այժմ իշխանությունը կենտրոնացած է ոչ թե կառավարության, այլ հենց վարչապետի ձեռքում: Նույնիսկ Սերժ Սարգսյանի ձեռքում այդքան իշխանություն կենտրոնացած չէր»,-նշել է նա:

Նա ընդգծել է, որ սա պառլամենտական համակարգ չէ, քանի որ այս դեպքում ԱԺ-ն չէ երկրում դոմինանատ դեր խաղում, ուստի չի կարող համակարգը լինել պառլամենտական. «ԱԺ-ն իրական լիազորություն չունի: Սա վարչապետի ձեռքում գերկենտրոնացած իշխանության համակարգ է, որն արվել է Սերժ Սարգսյանի համար»:

Խոսելով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ սա հաստատում է, որ ամեն փոփոխություն կատարվում է Սերժ Սարգսյանի համար, ոչ մի այլ հարց չկա:

Պատասխանելով հարցին, թե մենք կարող ենք արդյոք վերածվել Ռուսաստանի կամ Հյուսիսային Կորեայի տիպի ավտորիտար երկրի, Արմեն Մարտիրոսյանը բացառեց նման հնարավորությունը, քանի որ Հայաստանը չունի համապատասխան ռեսուրսներ. «Հայաստանը արտաքին աշխարհից կախված երկիր է: Ֆինանսական դժվարություններից ելնելով Եվրամիության հետ կնքեցինք այդ համաձայնագիրը: Հայաստանում գործում է փափուկ ավտորիտարիզմ: Ֆինանսական հոսքերը ամբողջությամբ վերահսկվում են: Լրատվական դաշտը 99 տոկոսով կախված է իշխանություներից: Ավելին, լրատվամիջոցները, որոնք ընդդիմադիր իմիջով էին հանդեսս գալիս, այժմ նկատելի է մեղմ իշխանական քարոզչությունը եւ դա բնական է, քանի որ այսօր ֆինանսական միջոցները կենտրոնացած են իշխանության ձեռքում»:

Հիշեցնենք, որ Խորհրդարան է ներկայացվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքների նախագծեր, որոնց ընդունման դեպքում 2017թ․ ապրիլի 9-ից հետո իրավապահ կառույցները, մասնավորապես, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության եւ պետական վերահսկողական ծառայությունը, լինելու են ոչ թե կառավարությանն առընթեր, (ներկայումս այդպես է) այլ բացառապես վարչապետին ենթակա մարմիններ։ Նրանց ղեկավարներին ու տեղակալներին նշանակելու եւ ազատելու է վարչապետը։ Միաժամանակ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծով նախատեսվում է, որ Կառավարության նիստերը պետք է դռնփակ լինեն: Այս փոփոխությունները փորձագիտական ու քաղաքական շրջանակներում մտահոգությունների առիթ են հանդիսացել։ Նախագծերի քննադատների կարծիքով փորձ է արվում է խթանել կառավարման ավտորիտար մշակույթը, ինչպես նաեւ նվազեցնել կառվարության գործունեության թափանցիկությունը։ Սակայն իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացնում են, որ սույն փոփոխությունները ձեռնարկվել են ՀՀ կառավարության եւ վարչապետի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ