News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան Ֆրանսիայում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն առատ ձյան հետեւանքով խափանվել է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը`վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում, ըստ Meteo-France օդերեւութաբանական ծառայության, մեկ օրում 15 սմ ձյուն է նստել: Այժմ վտանգի նարնջագույն մակարդակը պահպանվում է երկրի 25 շրջանում: Նման եղանակ Ֆրանսիայում չէր գրանցվել  2010 թվականի դեկտեմբեր ամսից:

Ինչպես հայտնել է France Info ռադիոկայանը, հատկապեց բարդ իրավիճակ է տիրում Փարիզի Իլ դե Ֆրանս թաղամասում: Գիշերը Փարիզից հարավ եւ հարավ-արեւելք տանող ճանապարհների վրա ձյան պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ են արգելափակվել: Վարորդներ մի մասը ստիպված է եղել ավտոմեքենաների մեջ գիշերել, մյուսներին ապաստան է տրամադրվել մոտակա դպրոցների սպորտային դահլիճներում: Շատ վարորդներ դժգոհում են, որ այս իրավիճակում որեւէ օգնություն  չեն ստացել:

Փարիզում, ըստ տրանսպորտի նախարարության, ավտոբուսների երթեւեկությունը ամբողջությամբ կանգնեցվել է, մեկը մյուսի հետեւից փակվում են քաղաքը ծայրամասերին կապող տրամվայի գծերը, խափանվել է մետրոյի գծերից մեկի երթեւեկությունը: Ներքին գործերի նախարարության խոսքով՝ Մոնպարնաս եւ Աուստերլից կայարաններում ստիպված է եղել գիշերել մոտ 700 մարդ: Փարիզում ընդհանուր առմամբ շտապ կարգով ապաստան է տրամադրել ավելի քան հազար մարդու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ