News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես ստացել եմ ահազանգեր, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, ճանապարհային նշանը դնելիս հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ունե՞ն արդյոք բենզակալոնկաներ, խանութներ, թե ոչ եւ այդ նպատակահարմարությունից ելնելով է շրջանցման նշանը դրվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, նման նշաններ դրվում են հատկապես այդպիսի տեղերում, որ մեքենաները կարողանան շրջանցել ու կանգնել ուղիղ այն խանութի մոտ, որը պատկանում է կլանի այս կամ այն ներկայացուցչին:

Ի պատասխան Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշեց, որ բոլոր ճանապարհային նշանները տեղադրվում են, շրջադարձերը իրականացվում են կառավարության որոշման համաձայն:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին, թեճանապարհային նշաններ տեղադրելու հարցում չկա՞ սուբյեկտիվ գործոն, որ չինովնիկը կարողանա այստեղ կամ այնտեղ նշան տեղադրելով լավորություն անել որեւէ պաշտոնյայի կամ ընկերոջը, փոխնախարարն արձագանքեց. «Նման հնարավորություն չինովնիկը չունի, որ կարողանա օգնել կամ օժանդակել: Օրենսդրությունը հստակ նշում է, թե որտեղ պետք է լինի նշանը եւ ինչպես: Դա կատարվում է առնվազն 2 գերատեսչության եւ ՏԻՄ-ի հետ համատեղ»: Այդուհանդերձ նա չբացառեց, որ այդ գերատեսչությունները կարող են պայմանավորվել եւ դնել այս կամ այն նշանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ կարեւոր է, որ ճանապարհային նշանի տեղադրումը համապատասխանի գոյություն ունեցող չափորոշիչներին. «եթե համապատասխանում է չափորոշիչներին, չինովնիկը կարող է որոշել եւ տեղադրել, ի՞նչ կապ ունի այդ խանութը կամ բենզալցակայանը Պողոսինն է, թե Պետրոսինը: Եթե օրենքի մեջ տեղավորվում է, ապա որեւէ խնդիր չպետք է լինի»:

Հայաստանն անցնում է ճանապարհային նշանների միջազգային համակարգի. մեզ ժամանակ է տրվում 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ