News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում երկհարկանի բնակելի շենքի հրդեհից տուժած բնակիչներին կառավարության որոշմամբ յուրաքանչյուր ամիս գումար է հատկացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը` նշելով, որ որպես վարձավճար հրդեհից տուժած 11 ընտանիքի հատկացվում է 40-60 հազար դրամ:

Մելիք Բաղդասարյանի խոսքով, հրդեհված շենքի հարակից տարածում վրանների մեջ մնացող բնակիչներ այս պահին չկան. «Կառավարության հատկացրած գումարով տուն են վարձել, կեսն էլ իրենց բարեկամների տանն են մնում»:

Նշենք, որ  յուրաքանչյուր շնչին հրդեհից հետո հատկացվել էր 160 հազարական դրամ` առաջնային կարիքները հոգալու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2017թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 22:00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր էր մեկնել հինգ մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հրդեհից առաջ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Շենքը երկհարակնի է եւ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Ամենաշատ