News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր է 2017 թվականի համեմատությամբ 2018-ին էկոտուրիստների թիվը 20 տոկոսով մեծացնել: Այս մասին փետրվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նույնքան էլ կմեծանան էկոտուրիստների այցելություններից ստացված եկամուտները: «Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ հատուկ պահպանվող բնական տարածքների կատարելագործումը 2018 թվականին կդառնա նախարարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը»,- նշեց Խաչիկ Հակոբյանը՝ շարունակելով, որ այս նպատակի համար Հայաստանի Բնության պետական թանգարանում ապրիլի վերջին կբացվի էկոտուրիզմի աջակցության տեղեկատվական կենտրոն, որը հնարավորություն կտա այցելուներին ներկայացնել երկրի էկոտուրիստական ամբողջ պոտենցիալը, տեղեկություններ կտրամադրի Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքների եւ այնտեղ այցելելու շրջանակում տրամադրվող ծառայությունների մասին:

«Էկոտուրիզմի զարգացման համար աշխատանքներ են կատարվում նաեւ միջազգային տուրպորտալներում Հայաստանի էկոտուրիստական երթուղիների մասին տեղեկությունների տեղադրման ուղղությամբ, ինչպես նաեւ թարմացվում են Վիքիպեդիայում հրապարակված մեր երկրի հատուկ պահպանվող բնական տարածքների մասին հոդվածները»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ