News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե այսպես շարունակվի, ապա վտանգված է Հայաստանի ինքնիշխանության եւ ընդհանրապես Հայաստանի գոյության հարցը: NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի ապագայի մասին նման կարծիք հայտնեց Հայկ, Սերգեյ եւ Արեգ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

Նրա կարծիքով՝ եթե ապստամբությունն էլ չի օգնում երկրում ինչ-որ փոփոխություններ անելու համար, ապա միակ ճանապարհը մնում է ահաբեկչությունը:

«Երկիրը ավելի արագ ձեւով գնում է գահավիժման, բոլոր ոլորտներում ճգնաժամ է, եւ ոչ մի հույս չկա մարդկանց մեջ: Արտագաղթը ավելի է սաստկացել, իրավիճակը շատ վատ է այս պահին, եւ եթե նման կերպ շարունակվի, ավելի վատ դրսեւորումներ  կլինեն: Եթե քաղաքական ճանապարհը փակ է, քաղաքական ճանապարհով հնարավոր չէ փոփոխություններ անել, նման  դրսեւորումներ է տեղի ունենում, եթե ապստամբության իրավունքն էլ է փակվում, ապա ծնվում են ահաբեկչության տարրեր, եւ պետք է մտածեն իշխանությունները այդ ուղղությամբ չտանեն այս ժողովրդին կործանման, քանի որ դա կործանարար կլինի Հայաստանի համար: Հայաստանն այդպիսի «շռայլություններ» չի կարող իրեն թույլ տալ, իսկ դրա ծնողն իշխանություններն են իրենց կամայական, ցինիկ դրսեւորումներով»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Կյուրեղյանի կարծիքով՝ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ տեր կանգնի իր պետությանը, քանի որ այսօր վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը  եւ ընդհանրապես Հայաստանի գոյության հարցը:

«Մի որոշ ժամանակ հետո Հայաստանում մարդ չի մնա, զինվոր չի մնա, աշխատող չի մնա: Ինչպե՞ս է գոյատեւելու մեր պետությունը, ի՞նչ է՝ իշխանավորները չեն հասկանում սա: Հասկանում են, բայց տանում են երկիրը կործանման, իրենք պետք է  մտածեն այդ մասին, քանի որ  վաղը ուշ է լինելու եւ վաղը իրենց ոչ ոք չի ներելու իրենց այսօրվա վարքագծի համար»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» դատավարությանը՝ Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ իրականում դատավարություն չկա, այլ բեմականացում է տեղի ունենում:

«Սասնա ծռերի» դատավարություն չկա, գոյություն չունի, սա բեմականացում, կրկես ինչ անուն ասես կարելի է տալ, սակայն ոչ դատավարություն: Դատավարությունը լինելու է այնպես, ինչպես կհրահանգվի քաղաքական իշխանությունների կողմից: Հայաստանում չկա արդար դատավարություն, արդար դատարան, դա բոլորս գիտենք եւ բոլորս տեսնում ենք, նման կերպ էլ դատը ընթանալու է, եթե  ընդհանուր փոփոխություններ չլինեն Հայաստանում միշտ այսպես է լինելու եւ կոռուպցիայի մեջ թաղված դատարանները ոչինչ չեն կարող անել, միայն կատարելու են պատվերներ, քանի որ իրենք կախյալ դատարան են եւ ոչ մի դատավոր չի կարող արդար որոշում կայացնել՝ կամ անմիջապես դուրս կթռնի համակարգից, կամ ավելի վատ կդատվի կաշառակերության հոդվածով»,- ասաց նա:

«Սասնա ծռեր» խմբի 2 անդամների հոր կարծիքով, կատարված գործողությունը ինչ-որ տեղ հասավ իր նպատակին, եւ տարածքները, որոնք իշխանությունները մտադիր էին զիջել Ադրբեջանին, այդ դեպքից հետո չզիջեցին:

«Գործողությունը նաեւ ուղղված էր նաեւ նրան, որ իշխանությունները  ազատագրված տարածքները չզիջեին Ադրբեջանին, եւ այդ իմաստով  խմբի անդամները հասան իրենց ուզածին: Իսկ ժողովրդական շարժում չստեղծվեց, քանի որ պահը եւ ժամանակը նպաստավոր չէր, իսկ ժողովրդական շարժում կսկսվի այն ժամանակ, երբ հասունանա այդ պահը, իսկ թե երբ կհասունանա այդ պահը, չենք կարող ասել»,- հավելեց նա:

Նշենք, որ Արմենակ Կյուրեղյանի 3 որդիներն էլ այս պահին անազատության մեջ են: 2014թ. հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց եւ 9 տարվա ազատազրկման դատապարտվեց Հայկ Կյուրեղյանը: Իսկ Սերգեյ եւ Արեգ Կյուրեղյանները  «Սասնա ծռեր» խմբի կազմում մասնակցեցին  ՊՊԾ գնդի գրավմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ