News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Օրենբուրգի շրջանի Խաբարնոե գյուղում բնակվող Էդուարդ Սահակյանը միայնակ մեծացնում է 9 երեխաների: Անցյալ տարվա վերջում Սահակյանների ընտանիքում ծնվել է 9-րդ երեխան, իսկ երկու շաբաթ անց նորածնի մայրը մահացել է: Մինչեւ վերջին երեխայի ծնունդը նրանք սկսել էին տուն կառուցել: Սակայն  դժբախտ դեպքի պատճառով շինարարությունը դադարեցվել է: Հիմա ընտանիքը ստիպված է մնալ հին տանը, որը աստիճանաբար քանդվում է, գրում է ՄԿ-ն:

Իր կնոջ հետ Էդուարդ Սահակյանը ծանոթացել է 2000-ականների սկզբին: Այն ժամանակ տղամարդը իր արտադրությունն ուներ, իսկ Վեներան տեղավորվել էր նրա մոտ աշխատանքի: 2005 թվականին նրանք  սկսել էին միասին ապրել, իսկ 2 տարի անց նրանց ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը: 2014 թվականին նրանք պաշտոնապես գրանցեցին իրենց ամոսւնությունը եւ զուգահեռ սկսեցին նոր տուն կառուցել: Դեկտեմբերի 26-ին ծնվել էր նրանց կրտսեր դուստրը՝ Վերոնիկան: Դեկտեմբերի 30-ին մորն ու նորածնին դուրս գրեցին: Սակայն հունվարի 4-ին կնոջը տեղափոխել են հիվանդանոց արյան վարակ ախտորոշմամբ: Պատճառը հետծննդաբերական բարդացումներն էին դարձել:

Տղամարդը սկսել է բժիշկների հետ հարաբերությունները պարզել եւ մեղավորներ փնտրել, սակայն դրանով կնոջը ետ չէր բերի:

Քանի դեռ կինը ողջ էր, տղամարդը հնարավորություն ուներ աշխատելու: Այժմ Էդուարդը երեխաների համար ե՛ւ հայր է, ե՛ւ մայր: Սակայն տունը, որտեղ բնակվւմ են գտնվում է վատթար պայմաններում:

Միաժամանակ, բազմազավակ հայրը չի խնդրում իրեն բնակարան տալ կամ անվճար թույլ տալ բնակվել ինչ-որ տեղ: Նա պատրաստ է բնակարանի համար վճարել: Բանն այն է, որ բնակարանի տերերը, լսելով ինը երեխաների մասին, վախենում են: Էդուարդը պատմել է, որ տեղի պաշտոնյաները առաջարկել են նրանց ապրել հանրակացարանում, սակայն դա գրեթե անհնար է ինը երեխաների հետ, որոնցից մեկն էլ նորածին է:

«Դրսից մեր տունը պատրաստ է՝ դռներն ու պատուհանները տեղադրված են, տանիք կա: Ներսից ոչինչ դեռ չկա: Չկա նաեւ կոմունալ պայմաններ՝ ո՛չ ջուր, ո՛չ գազ, ո՛չ կոյուղի: Նովոտրոցկի կոմբինատի ղեկավարությունը խոստացել է օգնել»,-պատմել է Էդուարդ Սահակյանը:

Ընտանիքի հայրը պատմում է, որ համերկրացիների շարքում էլ գտնվել են շատ բարի մարդիկ: Աջակցություն են ցուցաբերում  հայկական սփյուռքը:

Երեխաները հագուստ, կոշիկներ ունեն, նրանք սոված էլ չեն մնում: Բացի այդ, ակտիվ կենսաձեւ են վարում: Դասերից հետո հաճախում են գյուղի ակումբ՝ պարի խմբակի:

Բազմազավակ հայրը նախատեսում է ավարտին հասցնել տան կառուցումը: Սակայն նախ պետք է, որ ինքն իր գրաֆիկը կառուցի: Նախկինում փոխադրումներով էր զբաղվում: Սակայն մի քանի տարի առաջ այրվել էր տղամարդու անձնական ավտոբուսը: Ուստի տղամարդը չի կարող օրվա ապրուստը հայթայթել իր աշխատանքով: Դեռեւս ընտանիքը ապրում է ընտանիքի եւ կերակրողին կորցնելու համար տրամադրվող նպաստով:

Սակայն, Էդուարդ Սահակյանը մտադիր չէ թեւաթափ լինել, չէ՞ որ նա մեծ պատասխանատվություն ունի իր երեխաների նկատմամբ: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ