News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Կաշկանդվածություն, բնականաբար, չի կարող լինել»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Բնապահպանության նախարար Արվծիկ Մինասյանն՝ անդրադառնալով Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագծին: Միեւնույն ժամանակ նա շեշտեց, թե լուրջ խնդիր կա կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված, ավելին՝ Մինասյանը գոհ չէ լրագրողների աշխատանքից:

«Եթե անկախ դիտարկենք այն հրապարակումները, որոնք կառավարության նստերից ներկայացվում են նույն լրագրողների միջոցով, ապա շատ քիչ դեպքեր կտեսնես, որ քննարկվող հարցը ներկայացվում է, ավելի շատ ձեւի կամ նախարարի ու վարչապետի պահվածքի ու արտահայոտթւահ մեկնանաբանություն է, դա վնասում է նույն հանրությանը: Պատկերացրեք, եթե ինչ-որ կարեւոր բան է քննարկվում, բայց բանավեճի կամ քննարկման ժամանակ մոռացվում է հարցի էությունը եւ ներկայացվում է, թե նախարարին ինչ ձեւով ներկայացրեց, ստացվում է, որ այդ նախագծի էությունը աղավաղվում է , իսկ հանրությունը չի դառնում այդ փոփոխությունների կրողը»,- ասաց Մինասյանը:

Նախարարը կարծում է, որ որեւէ նախարար չի կարող փակ լինել նույնիսկ այն ժամանակ, երբ նիստերը փակ լինել: Նրա գնահատմամ՝ որեւէ նախարար չի կարող Կառավարության գործունեությանը հակադրվող հրապարակային խոսք ասել:

«Դրա լուծումը շատ պարզ է, եթե դու հակադրվում ես, պետք է թողնես Կառավարությունը: Այսինքն՝ քո տեսակետ ներկայացնելուց հետո, եթե որոշում է ընդունվում ու դու չես կատարում, հրապարակային էլ հակադրվում ես, դրա պարզ ու քաղաքակիրթ լուծումն այդ կառավարությունից հրաժարվելն է»,- ընդգծեց նախարարը:

Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ Կառավարությունը կոլեկտիվ որոշումների կայացման վայր է, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ, բայց կայացված որոշումը ենթակա է կատարման: Հարցին՝ անձամբ Դուք կաշկանդված եք, հաշվի առնելով նաեւ այն, որ մի քանի անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը Ձեզ նկատողութուն է արել, Մինասյանը պատասխանեց.«Ոչ, ես կաշկանդվածություն չունեն, ես ունե պարզ ձեւավորված մշակույթ»:

Տպել
Ամենաշատ