News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Վրաստանին հատկացրել է 68 մլն դոլարի չափով գրանտ՝ կրթական ենթակառուցվածքների զարգացման համար։ Այդ մասին հայտնում է Aliq.ge-ն։ 

Նախատեսվում է նաեւ հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիի 13 դպրոցի հիմնանորոգումը։ Այս մասին ասվել է հիմնադրամի համաժողովում:

Կազմակերպության ենթակառուցվածքային նախագծերի վրաստանյան ներկայացուցչության տնօրեն Քարթլոս Կիպիանիի խոսքերով, տարածաշրջանում վերականգնված 9 դպրոցները ադրբեջանական են։

«Ակնկալվում է, որ դպրոցների վերակառուցումը կավարտվի մայիսին: Քվեմո-Քարթլիի շրջանում բազմաթիվ դպրոցներ նորոգման կարիք ունեն, սակայն ֆոնդի կարողությունը սահմանափակ է: Կազմակերպությունը նորոգման աշխատանքներ է իրականացնում Վրաստանի տարածքով շուրջ 90 դպրոցներում»,-նշել է Կիպիանին:

Կիպիանին նաեւ նշել է, որ նորոգման ենթակա դպրոցների ընտրության ժամանակ քվոտաներ են եղել նաեւ ադրբեջանալեզու եւ հայալեզու դպրոցների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել