News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի լուծման համատեղ գործողությունների ծրագրի ձախողումը հղի է դժվար կանխատեսելի հետեւանքներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Մոսկվան կպնդի, որպեսզի բոլոր կողմերը բարեխղճորեն իրականացնեն համատեղ գործողությունների ծրագիրը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: «Այս պայմանագրի ձախողումը հղի է շատ վատ եւ դժվար կանխատեսելի հետեւանքներով զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ողջ համակարգի, աշխարհակարգի ողջ համակարգի համար»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Սոչիում անցկացվող «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի մասնակիցների համար վարպետության դասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ