News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը 2018թ. փետրվարի 7-ին հրամաններ է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ։

Թիվ 53-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Հրաչյա Ղազարյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ՔԿ նախագահի թիվ 54-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության կապիտան Արմեն Խաչատրյանը՝ ազատվելով նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Իսկ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, արդարադատության կապիտան Դավիթ Թովմասյանը։

Տպել
Ամենաշատ