News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Փետրվարի 6-ից 7-ը ՊԲ-ում անց են կացվել մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ ներգրավվել են ՊԲ-ի, միավորումների եւ մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման եւ ապահովման մարմինները: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, գործողությունների համադրման եւ փորձի փոխանակման ծրագրի համաձայն՝ համաբանակային նշանակության գործընթացներին հետեւում էին նաեւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ:

Համաձայն ստացված ներմուծականների՝ ստուգումներին ընդգրկված բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները բերվել են «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի, ծավալվել նախատեսված կենտրոնացման եւ մարտական կիրառման շրջաններում, ապա անցել առաջադրված խնդիրների կատարմանը:

Մարզումների ընթացքում, ըստ պայմանականորեն զարգացող մարտական իրադրության պահանջների, առանձին ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել նաեւ մասնակից զորամասերի տարբեր ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը ունկնդրել է ներկայացվող զեկույցները, հետեւել իրականացվող գործընթացների համապատասխանությանը ներկայացվող պահանջներին՝ ընթացքում նաեւ ուղղորդելով եւ որոշակի շտկումներ կատարելով իրականացվող աշխատանքներում:

Մասնակից բոլոր օղակի հրամանատարները, միավորումները, զորամասերն ու ղեկավարման մարմինները դրսեւորել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակ: Դրանց արդյունքում կատարելագործվել է բանակի ղեկավարման համակարգը, զորատեսակների եւ զորամասերի ներդաշնակման մակարդակը, մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերվելու ունակությունները:

Արդյունքների ամփոփման ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել իրականացված մարտական պատրաստականության միջոցառումները եւ փաստել, որ ՊԲ-ն ունակ է ժամանակին եւ համարժեք արձագանքելու օպերատիվ մարտավարական իրադրության զարգացումներին եւ ըստ այդմ արդյունավետորեն հակազդելու հակառակորդի հավանական գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news