News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներում ռազմական շքերթի նախապատրաստական աշխատանքները Նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը համապատասխան սկսվել են: Ինչպես լրագրողներին ասել է շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար, գեներալ Ջո Դանֆորդը, պլանավորման առաջին փուլն սկսվել է:

«Ես տեղյակ եմ նախագահի խնդրանքի մասին, եւ մենք նախնական պլանավորման փուլում ենք` նախագահի հանձնարարականների համաձայն», - ասել է Դանֆորդը: Այնուամենայնիվ, նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք նա շքերթը ռազմական ռեսուրսների արդյունավետ օգտագործում է համարում:

Թրամփը Վաշինգթոնում ռազմական շքերթ անցկացնելու ցանկություն է ունեցել Փարիզ այցելելուց հետո, որտեղ ներկա է գտնվել Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ