News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2017թ. օգոստոսի 7-ից 31-ը հանրապետության ողջ տարածքում եւ սեպտեմբերի 11-ից 17-ը ներառյալ Արարատի, Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզերում անց է կացվել «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Միջոցառման նպատակն էր` հայտնաբերել եւ ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի եւ կակաչի բույսերը, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը եւ բացահայտումը:

Միջոցառման անցկացման ընթացքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 83 տոննա 837 կգ վայրի աճած կանեփի եւ 59,5 կգ կակաչի կանաչ զանգված /«Կանեփ-կակաչ-2016» ամբողջ միջոցառման ընթացքում` 73 տոննա 780կգ կանեփի եւ 56,5 կգ կակաչի կանաչ զանգված/:

Տնամերձ 21 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 136,1 կգ կշռով կանեփի 2547 բույս /2016թ.` 20 հողամասերից 186,7 կգ կշռով 757 բույս/:

Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 3424,32 գրամ «մարիխուանա», 4 մլ. «դեզոմորֆինով լուծույթ», 49,3 գրամ «կոկաին», 0,5 գրամ «մետամֆետամին», 9,15 գրամ «սփայս», ինչպես նաեւ տարբեր տեսակի հոգեմետ 13 հաբ:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 միավոր հրազեն, որից 1 հատ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 8 փամփուշտով, 1 հատ «COMBAT-PP» գազային ատրճանակ` 6 փամփուշտով 15 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի եւ 26 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփուշտներ, 8 հատ ազդանշանային ատրճանակի փամփուշտ, 4 հատ 9 մմ. տրամաչափի փամփուշտ, 1 փամփշտատուփ:

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 28 միավոր հրազեն, որից` 2 նռնականետ, 9 փամփշտատուփ, 36 նռնակ, 4 հրապայթուցիչ, 1 գնդացիր, 62 պայթուցիչ, 2 հրազենի փող եւ 3889 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:

Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 107 հետախուզվող, թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 26 անձ:

«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում հայտնաբերված հանցագործությունների կապակցությամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 42 քրեական գործ, հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 266 եւ 288 հոդվածների հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ