News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի «նախընտրական» հանդիպումներն այս շաբաթ կավարտվեն։ Խորհրդարանական ուժերից «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների հետ նրա հանդիպումը նախատեսված է այս շաբաթվա վերջին։

Ուշագրավ է «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպման ձեւաչափը։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հանդիպումը խմբակցության ղեկավարի եւ պատգամավորների հետ տեղի կունենա առանձին-առանձին։ Նախ Արմեն Սարգսյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի, հետո արդեն՝ խմբակցության պատգամավորների հետ։ Ծառուկյանը չի ցանկացել իշխանության թեկնածուին իր հարցերն ուղղել պատգամավորների ներկայությամբ։

Իսկ մինչ քվեարկությունն արդեն որոշվել է. խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու ՀՀԿ-ի թեկնածուին։ Նրա նկատմամբ հիացմունքը որոշ պատգամավորներ արդեն հայտնել են։ Օրեր առաջ Վարդան Բոստանջյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը նախագահի արժանի թեկնածու է։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպումներից հետո պետք է Սերժ Սարգսյանին պատասխանի՝ ընդունելո՞ւ է ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ