News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նահանգի նահանգապետի պաշտոնի եռակի թեկանծու եւ Buffalo Sabres հոկեյի թիմի նախկին սեփականատեր Թոմ Գոլիսանոին հանգիստ չեն տալիս կանադական սեւ բադերը: Թռչունները միլիարդատիրոջ ամառային տան մարգագետինը վերածում են զուգարանի եւ այդ պատճառով Գոլիսանոն հրաժարվում է տեղական հարկը վճարել, հաղորդում է USA.one-ը:

Գործարարը նշել է, որ անցյալ տարի մոտ 200 սեւ բադեր կեղտոտել են իր խոտածածկույթը՝ թույլ չտալով վայելել հանգիստը, խոտի վրա ոտաբոբիկ քայլել եւ խաղալ թոռների հետ:

Մագնատը իշխանութւուններին ասել է, որ մտադիր է խուսափել հարկերը վճարելուց, քանի դեռ Finger Lakes քաղաքի պաշտոնյաները բադերի դեմ պայքրաի միջոց չգտնեն: Գոլիսանոյի պարտքն արդեն հասել է 90 հազար դոլարի եւ գարնան գալուստի հետ այն կարող է ավելանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ