News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պակիստանի լրատվամիջոցների կարգավորիչը նախազգուշացրել է հեռուստաընկերություններին եւ ռադիոկայություններին խուսափել խրախուսել Սուրբ Վալենտինի օրը տոնելուց այն բանից հետո, երբ անցյալ տարի դատարանը արգելեց այս տոնը, հաղորդում է AFP-ն:

Երկիրը շարունակում է մնալ ավանդական մահմեդական հասարակություն, եւ շատերը հավանություն չեն տալիս այս  տոնին՝ այն համարելով արեւմտյան:

Անցյալ տարի Իսլամաբադի Գերագույն դատարանը արգելեց հանրային վայրերում եւ պետական վարչություններում այն տոնել:

Պակիստանի էլեկտրոնային լրատվամիջոցների կարգավորման վարչությունը հայտարարել է, որ արգելքը դեռեւս ուժի մեջ է եւ կոչ է արել լրատվամիջոցներին «ձեռնպահ մնալ տոնակատարությունների խրախուսումից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ