News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն անհաջող կատակից հետո, որը քննադատության առիթ էր դարձել,   խոստացել է այլեւս հանրության առջեւ հիմար կատակներ չանել, հաղորդում է Reuters-ը:

Էդմոնտոնում Տրյուդոն ընդհատել էր  մի կնոջ այն բանից հետո , երբ նա օգտագործել էր «mankind» (մարդկություն) բառը՝ ասելով, որ նախընտրում է «peoplekind»-ը (man բառը թարգմանվում է որպես տղամարդ, մարդ,  people-ը՝ ժողովուրդ, մարդիկ): Սակայն Տրյուդոյի հումորը եւ բառախաղը չեն գնահատել: Քննադատները նշել էին, որ նա քաղաքականապես ոչ կոռեկտ է:

 «Մի քանի օր առաջ ես հիմար կատակ արեցի, այդ կատակը կարծես թե վիրուսային է դարձել: Բայց հիշեցրել է ինձ, որ ես չպետք է հանրության առջեւ կատակեմ, եթե անգամ մտածում եմ, որ դա զվարճալի է», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ