Իսպանիայի Մալյորկա կղզու մի խումբ մասնագետներ Puigdemont Go անվանումով բջջային տեսախաղ են ստեղծել, հաղորդում է ABC-ն:
Նրա տեղեկությունների համաձայն՝ խաղացողի խնդիրներից մեկը
Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին Բրյուսելից Բարսելոն վերադառնալու հարցում օգնելն է:
Նրա ճանապարհին հայտնվում է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի կերպարը:
Խաղն արդեն անվճար կարելի է բեռնել համակարգիչներում, ինչպես նաեւ Android համակարգով սարքերում: Շուտով այն կարելի է բեռնել նաեւ iOS պլատֆորմով սարքերում: