News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ  բանակցությունները երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցով անորոշ ժամանակով դադարեցվել են: Այս մասին չորեքշաբթի ասել է Դոմինիկյան Հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան, ով բանակցությունների միջնորդներից մեկն է, հաղորդում է Telesur հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ պատճառը կողմերի անհամաձայնությունն է նախագահական ընտրությունների օրվա կապակցությամբ:

Վենեսուելայի առաջիկա նախագահական ընտրությունները բանակցությունների հիմնական թեմաներից մեկն էին: Իշխանությունները որոշել էին ընտրությունները մինչեւ ապրիլի 30-ը անցկացնել, բայց ընդդիմությունը համաձայն չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ