News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը մեծ հաջողությամբ շարունակում է թվանկարչությունը` ցույց տալու համար, թե իրականացվել են վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները: Խոսքը, մասնավորապես, վարչապետի՝ 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովելու հայտարարության մասին է:

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանն աչքալուսանք է տվել, թե խոստումը ոչ միայն կատարվել է, այլեւ գերակատարվել:

«Թվերը, որը ես եմ հայտարարել՝ 830-840 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին ամփոփված ունենք, եւ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էինք, իրագործվել է, 856 մլն, եթե հիշողությունս չի դավաճանում, որից 580 մլն-ը մասնավոր սեկտորից է»,- ասել է Կարապետյանը:

Իսկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են. «2017 թվականին պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»:

Միայն թե, նկատենք, իշխանությունները նրբորեն շրջանցում են ներդրումների աշխարհագրությունը: Սա պարզ պատճառով. օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարի սպասվածից քիչ են եղել, հիմնականում գումարը եկել է հանքարդյունաբերության ոլորտ, այն էլ օֆշորային երկրներից: Բայց որպեսզի կառավարությունը ցույց տա, թե ապահովել է խոստացված ցուցանիշը, հաշվարկներն անում է իր հնարած մեթոդաբանությամբ` ներառելով նաեւ այդ ընթացքում վերցված վարկային միջոցները, պետության կողմից ներդրված գումարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ. Հաղթանակը մոտ է. Իշխան Սաղաթելյան
Դուրս եկեք փողոց, միացեք ձեր քույրերին և եղբայրներին։ Երեկ մենք արդեն ցույց ենք տվել, որ սա աշխատող մարտավարություն է...
«Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկներին
Քիչ անց ոստիկանական ավտոբուսը ժամանեց եւ երիտասարդներին սկսեցին մտնել ավտոբուսը, այդ թվում երիտասարդ աղջիկներին...
«Խի ես ծնկով խփում». Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին
Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում կարմիրբերետավորները սկսեցին ուժով...
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում (ուղիղ)
Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել...
«Իրավունք». Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից
Ավելին, նրանք չեն բացառում, որ հենց Նիկոլի այդ ելույթը պարարտ հող կպատրաստի նրա ռեալ հրաժարականի համար...
«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ
Եվ, ահա, այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե տարեց տղամարդկանց հրահանգել էր երիտասարդների...
Ամենաշատ