News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին սահմանել է վերջին հարյուրամյակի ռեկորդը՝ Կոնգրեսում ելույթ ունենալով ավելի քան 8 ժամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ հեռարձակման՝ 77-ամյա Փելոսին ելույթը սկսել է առավոտյան մոտ ժամը 10-ին եւ ավարտել է ժամը 18-ից հետո, այսինքն նրա ելույթը տեւել է մի ամբողջ աշխատանքային օր: Փելոսին ելույթ է ունեցել առանց ընդմիջման եւ միայն ջուր է խմել:

Դեմոկրատների առաջնորդը հայտարարել է, որ այս կերպ կբողոքի այնքան ժամանակ, մինչեւ խոսնակ Փոլ Ռայանն իրեն չի երաշխավորի, որ ներգաղթային օրակարգը կվերանայվի բյուջեի հետ:

Ավելի վաղ դեմոկրատները հանրապետականների մեծամասնության հետ պայմանավորվել էին երկամյա բյուջեի շուրջ փոխզիջման գնալու մասին, սակայն շրջանցել էին ապօրինի միգրանտներին օրինականցնելու հնարավորության հարցը: Սենատում փոքրամասնությունը օբստրուկցիայի ճանապաևհով քննարկումները երկարաձգելու՝ ֆիլիբասթերի իրավունք ունի, ինչը տեսականորեն թույլ է տալիս օրենքներն արգելափակել երկար ելույթների միջոցով: Ներկայացուցիչների պալատում նման հնարավորություններ չկան, այնպես որ՝ Փելոսիի բողոքը զուտ խորհրդանշական էր եւ բյուջեի քննարկման վրա չի ազդի:

Կոնգրեսը պետք է ընդունի նոր ժամանակավոր բյուջեն ընդունի մինչեւ հինգշաբթի օրվա ավարտ՝ խուսափելու համար կառավարության հերթական «փակումից»: Նման միջոցառումն անհրաժեշտ կլինի, անկախ հանրապետականների եւ դեմոկրատների պայմանավորվածությանը, քանի որ բյուջետային համաձայնագրի տեքստի վերջնական մշակման համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ