News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց Արամ Հակոբյանի հետ, ստուգվել են նրա առողջական վիճակի ապահովման հարցերը, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը:

Հիմք ընդունելով այցի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Արամ Հակոբյանն ունի քաղաքացիական բուժհաստատությունում լրացուցիչ, այդ թվում՝ գործիքային հետազոտությունների կարիք, որոշելու համար նրա հետագա բուժման ընթացքը եւ միջամտությունների անհրաժեշտության հարցը:

Անհրաժեշտ բժշկական հետազոտությունները եւ դրանով պայմանավորված՝ Արամ Հակոբյանի բուժումը քաղաքացիական բուժհաստատությունում կազմակերպելու հարցի կապակցությամբ արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաեւ Արամ Հակոբյանի փաստաբանների հետ:

Տպել
Ամենաշատ