News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացումը սատարում են հարցվածների 59 տոկոսը, որը ռեկորդային ցուցանիշ է 2013 թվականից ի վեր, դեմ են հանդես գալիս  չափահաս ամերիկացիների 32 տոկոսը, այդ մասին են վկայում Fox News հեռուստաընկերության անցկացրած հարցումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Առաջին անգամ հեռուստաընկերությունը նման հարց էր ուղղել մարդկանց 2013 թվականին։ Այն ժամանակ տոկոսային հարաբերակցությամբ միայն 46 տոկոսն էր մարիխուանայի օրինականացմանը կողմ հանդես եկել։ Երկու տարի անց այդ թիվը հասել էր 51 տոկոսի, իսկ սրա դեմ հանդես էին գակիս 44 տոկոսը։ Ընդ որում՝ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ 2001 թվականին մարիխուանայի օրինականացմանը կողմ էին հանդես գալիս միայն 26 տոկոսը։

Ամենից հաճախ մարիխունայի օրինականացմանը կողմ էին հանդես գալիս 1981 թվականից հետո ծնված երիտասարդները՝ 72 տոկոս։ 1960-1980 թվականներին ծնված մարդկանց մեջ այդ ցուցանիշը կազմել է 60 տոկոս։ Իսկ 1945-1964 թթ․ ծնվածների շրջանում կողմ են արտահայտվել 52 տոկոսը։

Հարցմանը մասնակցել են 1002 գրանցված ընտրողներ, այն անցկացվել է հունվարի 21-ից 23-ը։ Վիճակագրական անճշտությունը կազմում է պլյուս-մինուս 3 տոկոս։

Մարիխունայի վաճառքն ու օգտագործումը ռեկրրեատիվ նպատակներով թույլատրվել է Կոլորադո, Վաշինգթոն, Օրեգոն, Ալյասկա, Նեվադա, Մասաչուսեթս եւ Մեն նահանգների օրենսդիրների կողմից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ