News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անընդունելի է, որ Ներման մասին օրենքի նախագծում ամրագրված է, որ պետք է անպայման լինի դատապարտյալի խնդրագիրը, որ նրան ներում շնորհվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում, «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

«Ասենք կա դատապարտյալ եւ ողջ հանրապետությունն ուզում է, որ նա ազատ արձակվի, բայց ինքը խնդրագիր չի գրում: Հասարակությունը կարո՞ղ է դիմել ու նրան ազատ արձակեն: «Մարտի 1-ի» գործով տղաների մեծ մասը կարող էր ազատ արձակվել նույն վայրկյանին, եթե խնդրագիր գրեր, բայց ոչ մեկը պատրաստ չէր նման խնդրագիր գրելու»,-ասաց նա:

Ի պատասխան օրինագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ եթե դատապարտյալը ներման խնդրագիր չի գրում, այդ դեպքում գործում են այլ ինստիտուտներ՝ պայմանական վաղակետ ազատման իստիտուտը, դատական մեխանիզմները:. «Ներման ինստիտուտը գործում է, եթե կա խնդրագիր»:

Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց նաեւ, թե եթե վարչապետը բացասական եզրակացությամբ է ՀՀ նախագահին ներկայացնում ներման խնդրագիրը, նախագահը իրավունք ունի՞ եւ կարո՞ղ է ներում շնորհել դատապարտյալին: Քրմոյանը պարզաբանեց, որ եթե նախագահը նման դեպքում՝ ուզում է ներում շնորհել դատապարտյալին, ապա նախ պետք է առաջարկը իր հիմնավորումներով վերադարձնի վարչապետին, որպեսզի վարչապետը դրական եզրակացությամբ առաջարկ ներկայացնի. «Պետք է որոշումը ձեւավորվի այս երկու ինստիտուտների միջեւ»:

Զուրաբյանն էլ առարկեց՝ նշելով. « Կարծում եմ, եթե ՀՀ նախագահը ներում է շնորհել ու վարչապեը դրա հետ համաձայն չէ, հենց վարչապետը պետք է դիմի ՍԴ, որովհետեւ պետության գլուխը երկրի նախագահն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ներման մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ ներման առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Այս պարագայում վարչապետը կամ ընդունում է առարկությունները, կամ եթե չի ընդունում, նորից առաջարկության նախագիծը ներկայացնում է ՀՀ նախագահին: Այդ դեպքում ՀՀ նախագահը կամ պետք է ստորագրի հրամանագիրը կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միեւնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

Այսինքն ստացվում է, որ ՀՀ նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որեւէ մեկին, եթե չկա վարչպետի համապատասխան առաջարկությունը: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ ներկայացված առաջարկին, ապա այն, միեւնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա: Նախագահը կարող է պարզապես առարկություններով վերադարձնել առաջարկը վարչապետին, կարող է  նաեւ դիմել ՍԴ:

Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից եւ տրվում վարչապետին. Մարուքյան

Դատապարտյալին ներում շնորհելու առաջարկը վարչապետն է ներկայացնելու նախագահին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ