News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարարությունը Ճամբարակի համայնքի (Գեղարքունիքի մարզ) ուսումնական հաստատություններին եւ այլ վարչական կառույցներին կնվիրի 11,7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ կահույք եւ համակարգիչներ։Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության փետրվարի 8-ի նիստի ժամանակ։ Առաջարկի նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նա նշել է, որ համայնքին կնվիրեն 20 նստարան, 89 սովորական սեղան, 30 ուսուցչական սեղան եւ 15 համակարգիչ, որոնք կբաժանվեն ուսումնական հաստատությունների եւ այլ վարչական կառույցների միջեւ։ Ընդհանուր արժեքը կկազմի 11,7 մլն դրամ։

Շարժական գույքը Ֆինանսների նախարարությանն էր անցել «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (Երեւան, Ուլնեցի փողոց, տուն 31 հասցեում) փակվելուց հետո։

 «Այս որոշումը կայացվել է համայնքի ղեկավարի խնդրանքով եւ  հաշվի առնելով այստեղի ուսումնական հաստատություններում եւ այլ վարչական կառույցներում կահույքի եւ համակարգիչների անբավարարությունը»,-նշել է նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ