News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների շուրջ 40 տոկոսը հավանություն են տալիս նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը՝ ամենից առաջ բարձր գնահատելով նրա հաջողությունները տնտեսական ոլորտում։ Այս մասին են վկայում Քվիննիփեքսի համալսարանի (Կոնեկտիկուտ նահանգ)  կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ժողովրդականության այս ցուցանիշը վերջին 7 ամիսների ընթացքում անցկացված նմանատիպ հարցումների շարքում ամենաբարձն է, փոխանցում է CNN հեռուստաալիքը։ Հարցվածների կեսից ավելին (51 տոկոս) հավանում է, թե ինչպես է Թրամփը լուծում տնտեսական հարցերը։ Հարցման մսնակիցների 70 տոոկոսը հայտարարել է, որ այս պահին ամերիկյան տնտեսությունը գտնվում է լավ կամ հրաշալի վիճակում։ Հարցվածների 75 տոկոսն էլ դրական է գնահատել իրենց բարեկեցությունը։

Բացի այդ, առաջին անգամ հարցվածների մեծամասնությունը հենց Թրամփին (48 տոկոսը) են վերագրել ԱՄՆ տնտեսության դրական վիճակը, Օբամային են վերագրել հարցվածների միայն 41 տոկոսը։ Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարի հարցվածների 67 տոկոսն էր տնտեսական ծաղկումը վերագրել Օբամային, իսկ Թրամփին՝ միայն 19 տոկոսը։

Սա նվազագույնը հինգերորդ հարցումն է, որը վկայում է ամերիկացիների մոտ Թրամփի ժողովրդականության աճի մասին։

Սակայն, հարցվածների 57 տոկոսը բացասական է գնահատել Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը։ Ամերիկացիներին նաեւ դուր չի գալիս, թե ինչպես է նախագահը ներգաղթի հարցերը լուծում (39 տոկոսը հավանության է արժանացրել, 58 տոոկսը բացասաբար գնահատել)։ Համարյա հավասարապես են բաշխվել հարկային ոլորտում անցկացվող բարեփոխումները՝ 45 տոկոսը հավանություն է տվել, 47 տոկոսը դեմ արտահայտվել։

Հարցումն անցկացվել է փետրվարի 2-ից 5-ը, մասնակցել են ԱՄՆ-ում գրանցված ընտրողների 1,3 հազարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ