News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Ստամբուլում Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ, հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակում աղբյուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Էրդողանն ու Պուտինը քննարկել են նաեւ սիրիական Աֆրինում, որտեղ այժմ Թուրքիան զինված օպերացիա է իրականացնում, ինչպես նաեւ Իդլիբում տիրող իրավիճակը: Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդները համակարծիք են եղել, որ ահրաժաշտ է արագացնել Իդլիբում դիտորդական առաքելությունների ստեղծումը: Քննարկվել է Դամասկոսի արվարձանում՝ Արեւելյան Գուտայում, տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ սիրիական կարգավորմանը նվիրված առաջին եռակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան, գագաթաժողովը տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ին: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Սիրիայում խաղաղ գործընթացի երաշխավորող երկրներն են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան վաղաժամ է համարում Սիրիայում վերականգնման աջակցության հարցի քննարկումը
Զայբերտը նշել էր Գերմանիայի պատրաստակամությունը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ...
Եմենում արաբական կոալիցիայի ՌՕՈՒ հարվածի հետեւանքով 40 երեխա է զոհվել
Օգոստոսի 9-ին Սաադա նահանգում արաբական կոալիցիայի ՌՕՈՒ հարձակմանն է ենթարկվել ավտոբուսը, որի մեջ հիմնականում երեխաներ ու դեռահասներ են եղել…
Մերձավոր Արեւելքում հաջորդ պատերազմը կարող է բորբոքվել ջրային ռեսուրսների համար. Newsweek
Սիրիական փորձագետը նկարագրում է իրավիճակը, որում ջուրը օգտագործվում է որպես աղբյուրների նկատմամբ վերահսկողության զենք…
Իրանի արեւմուտքում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է ԻՀՊԿ առնվազն 10 ուժային
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը…
ՌԴ ՊՆ-ում պատմել են, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը Սիրիայի հարցով
ՌԴ-ի առաջարկները ներկայումս քննարկվում են ամերիկյան կողմում․․․
Իսրայելը Գազային սպառնացել է «խոշոր ու ցավոտ» ռազմական գործողությամբ
Նախարարը նախազգուշացրել է, որ նոր արշավը կարող է իր ծավալներով ու հետևանքներով գերազանցել Գազայում իրականացված վերջին խոշոր գործողությունը , որը չորս տարի առաջ խլել էր ավելի քան երկու հազար պաղեստինցիների ու 70 իսրայելցիների կյանքեր․․․
Partner news