WABetaInfo կայքը հայտարարել է մոտ ժամանակներս Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերում խմբակային զանգերի հայտնվելու մասին։ Կայքի փոխանցմամբ՝ խմբակային ձայնային եւ տեսազանագեր կատարելու հնարավորություն հայտնվել է արդեն Android-ի (2.18.39) համար նախատեսված ծրագրի բետա տարբերակում, փոխանցում է Vesti-ն։
Շատ շուտով երկխոսությանը կկարողանան միանալ մինչեւ երեք նոր մասնակիցներ։ Սակայն հստակ ժամկետները դեռեւս հայտնի չեն։
Facebook-ի մյուս ծրագրում՝ Messenger-ում խմբակային ձայնային զանգերի հնարավորությունը հայտնվել էր դեռեւս 2016 թվականի, իսկ տեսազանգերը՝ նույն թվականի վերջերին։