News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հանրային խորհուրդը նոր օրենքով ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ եւ ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Ներկայացնելով օրենքի նախագծի դրությները, նա ասաց, որ ըստ Սահմանադրության, Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի գործունեությունը սահմանվում է օրենքով:

Հանրային խորհրդի խնդիրներից են պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը  նպաստելը, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը:

Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, երկրին ծառայություններ մատուցած, հասարակության շրջանում հեղինակություն վայելող անձը:

«Նոր օրենքով Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: Արտահերթ նիստեր կարող են նախաձեռնվել ոչ թե Հանրային խորհրդի անդամների 2/3-ով, այլ 1/4-ի պահանջով: Հանրային խորհրդի նիստերը կարող են անցկացվել ոչ պակաս, քան 2 ամիսը մեկ անգամ»,ճ-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախատեսվել է, որ Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե այլ որոշում չի կայացվում:

Հանրային խորհրդին աջակցելու է Հանրային խորհրդի գրասենյակը, որը լինելու է կառավարության գրասենյակի կարգավիճակ ունեցող մարմին:

Անդրադառնալով Հանրային խորհրդի ձեւավորման կարգին, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Հանրային խորհրդի առաջին 15 անդամներին կնշանակի կառավարությունը, նրանք իրենց հերթին կդիմեն տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական միություններին, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին եւ այլն, առաջարկելով, որ նրանք ներկայացնեն Հանրային խորհրդի անդամի թեկնածություններ:

«Ստանալով թեկնածությունները, կանցկացվի վարկանիշային ընտրություն՝ գաղտնի քվեարկությամբ: Առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները կդառնան Հանրային խորհրդի անդամ: Հետագայում արդեն 30 անդամները կընտրեն մնացած 15 անդամներին: Վերջում էլ վարչապետը 45 անդամների շարքից կառավարությանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին:

Նշենք, որ այսօր գործող Հնարային խորհրդի նախագահը Վազգեն Մանուկյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ