News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում ոռոգվող հողերի խոշոր տարածքները գործնական օգտագործման շատ ցածր մակարդակ ունեն: Այս մասին փետրվարի 8-ին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ միայն Արարատյան հովտում 24 հազար հեկտար նման հողատարածք կա:

«Այս հողերն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց են պատկանում, ընդ որում, գործող օրենսդրությունը հողօգտագործման խթանման, գյուղատնտեսական հողերի չօգտագործման համար պատասխանատվության ենթարկման, ինչպես նաեւ հողային սեփականության նկատմամբ իրավունքի կասեցման վերաբերյալ հստակ հայեցակարգային մեխանիզմներ չի նախատեսում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, Ջրային տնտեսության պետական ​​կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին եւ մարզային վարչակազմների ղեկավարներին մեկ ամսվա ընթացքում համատեղ մշակել ու կառավարությանը ներկայացնել առաջարկներ ոռոգվող գյուղատնտեսական հողերի օգտագործման խթանման, չօգտագործման համար պատասխանատվության ենթարկման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաեւ  պարզեցնել հողային սեփականության իրավունքի կասեցման կարգը:

«Սա խնդիր է, քանի որ մենք ջանք չենք խնայում ոռոգվող տարածքների ավելացման համար, մինչդեռ արդեն գոյություն ունեցող հողերն այս գործընթացից դուրս են մնացել»,- նշեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ