News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Կառավարությունը փետրվարի 8-ի նիստում հավանություն տվեց միջազգային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում ուղղումներ կատարելու ընդգրկուն փաթեթին: Օրինագիծը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ուղղումների հիմնական նպատակն է 2018 թվականին նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու պահից կառավարման խորհրդարանական համակարգի վերջնական հաստատման եւ կառավարության դերի բարձրացման արդյունքում պետական գործառույթների վերաբաշխումը եւ արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների ոլորտում գործող ընթացակարգերի վերանայումը:

«Նախագծով նախատեսվում են մի շարք սկզբունքային փոփոխություններ, մասնավորապես՝ միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ կառավարության որոշում ընդունելուց հետո դրա տեքստը չի կարող փոփոխվել: Այս պատճառով կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի իրավասու գերատեսչության կողմից արդեն շտկված եւ մյուս կողմի հետ համաձայնեցված տեքստ: Ներկայումս կառավարության հավանությանն արժանացած միջազգային պայմանագրի նախագիծը կարող է արմատապես փոփոխվել»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ առանցքային փոփոխությունն այն է, որ Հայաստանի նախագահը միջազգային պայմանագրի գործողությունը կարող է հաստատել, կասեցնել կամ դադարեցնել բացառապես կառավարության առաջարկի հիման վրա:

Դրա հետ մեկտեղ, Հայաստանի խորհրդարանը միջազգային պայմանագրերը կվավերացնի, կկասեցնի եւ կլուծարի համապատասխան օրենքի ընդունմամբ եւ պայմանագրի մշակման փուլերին ու իրականացմանը ավելի խիստ պահանջների շարադրմամբ:

Մյուս սկզբունքային ուղղումները վերաբերում են բանակցություններ կնքելիս լավատեղյակ գերատեսչությունների դերի եւ պատասխանատվության բարձրացմանը:

Ուղղումները կմտցվեն «Միջազգային պայմանագրերի մասին», «Անհատական տվյալների պաշտպանության մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային ստորագրության մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Ոստիկանական ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին», «Թափոնների մասին», «Արտասահմանցիների մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին», «Թրաֆիքինգի ենթարկվող անձանց նույնականացման եւ օգնության մասին» եւ այլ օրենքներում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news