News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 22
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորում 2015թ.-ի հոկտեմբերին 2 տարեց կնոջ սպանության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Նարեկը դժգոհ է առաջին ատյանի կայացրած դատավճռից:

Անչափահաս դատապարտյալի պաշտպանն օրերս Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով բեկանել դատավճիռն ու իր պաշտպանյալին արդարացնել:

Նշենք, որ ի սկզբանե այս գործով կար երկու մեղադրյալ՝ անչափահասներ Նարեկն ու Սմբատը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Նարեկը կատարվածում անհիմն է մեղադրել Սմբատին առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ՝ դրանց վերաբերյալ բազմիցս գրավոր հաղորդելով իր կողմից տրված ցուցմունքների արձանագրություններում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկը 2015թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 10:30-ից 13:00-ի սահմաններում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ գնացել է Եղեգնաձորում միայնակ բնակվող, 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի տուն եւ նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք: Վարդուշ Սիմոնյանի առաջարկով մտել է առանձնատան խոհանոց, որտեղ նրա կրած ոսկյա ականջօղերը վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հափշտակելու նպատակով, բռնել է ուսի հատվածից, ուժգնությամբ քաշել, գցել է գետնին, գլուխը հարվածել բետոնյա հատակին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետեւ, Նարեկը Վարդուշ Սիմոնյանի ականջներից հանելով` հափշտակել է ոսկյա ականջօղերը եւ հեռացել` հետագայում դրանք 32 հազար դրամով վաճառել:

Բացի դրանից, Նարեկը մի քանի օր անց դարձյալ այգեգործական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն իրականում ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, գնացել է Վերնաշենում բնակվող, 76-ամյա Գոհար Բարսեղյանին պատկանող հողամաս եւ նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք, ինչին վերջինս համաձայնել է: Նրա առաջարկով բարձրացել է ծառը` խնձոր քաղելու, եւ վերեւից նկատելով Գոհար Բարսեղյանի ոսկյա ականջօղերը` դրանք վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, իջել է ծառից, վերցրել խնձորենուն հենած բահը եւ որպես զենք օգտագործվող այդ առարկայի մետաղյա հատվածով թիկունքից ուժգին հարվածել է Գոհար Բարսեղյանին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Այնուհետեւ, Նարեկը բերանքսիվայր ընկած Գոհար Բարսեղյանի ականջներից հանելով` հափշտակել է ականջօղերը եւ հեռացել, որոնք հետագայում 28 հազար դրամով վաճառել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովասարում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է երկու անձ, պարզվել է շարժառիթը. ՔԿ
Նշված ավտովթարից հետո լարված հարաբերություններ են ձևավորվել մեղադրյալի և…
Չեչնիայում ոստիկանների վրա հարձակվողները 11-17 տարեկան են եղել
Նրա խոսքով՝ «Իսլամական պետությունը» հատուկ ծրագրեր է մշակել, որոնք դեռահասներին ծայրահեղական...
«Կինս վատ վիճակում էր, կապտած, իսկ բժիշկը հեռախոսով խաղ էր խաղում». պատմում է մահացած ծննդկանի ամուսինը
Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ապրիլի 24-ին կեսարյան հատումից հետո մայիսի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Կարինե Ալեքսանյանի...
Ուգանդայում ոստիկանությունը հյուրանոցի աշխատակցի վրա հանուն Հիսուս Քրիստոսի հարձակվելու համար ձերբակալել է քահանային
Միսիոներ Ջիմի Թեյլորը Կամպալայում հարձակվել է Grand Imperial հյուրանոցի աշխատակցի վրա...
Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել Խաչատրյան քույրերին
Քույրերի ազգականները մամուլին պատմել են Խաչատրյանի բռնությունների մասին...
Թուրքիայում ձերբակալել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ կրակ բացելու մեջ կասկածվող երկու անձի
Հարձակվողները հասցրել են 4-5 կրակոց արձակել, ինչից հետո ավտոմեքենայով փախուստի են դիմել...
Partner news