News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում է ձեւավորում եւ չի բացառում ռազմական ներուժի օգտագործումը: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2017 թվականին ՄԱԿ-ի խնդրանքով մենք սկսեցինք մշտական պատրաստության ոստիկանական ուղղվածության խաղաղապահ ստորաբաժանման ստեղծումը: Կարծում եմ, որ 2018 թվականին համապատասխան որոշումներ կկայացվեն, բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են: Մնում է համապատասխան նորմատիվ փաստաթուղթ ընդունել», - ասել է Սեմերիկովը:

«Վերջերս ոստիկանական հատվածի մասնակցությունը ՄԱԿ-ի առաքելության ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա:

«Մենք չենք բացառում, որ մեր ներուժը կարող է օգտագործվել ՄԱԿ-ի առաքելություններում, այդ թվում նաեւ՝ ռազմական կոնտինգենտում: Հետեւաբար, հաշվի առնելով ՄԱԿ-ի պահանջները, մենք արդեն մի քանի տարի է պատրաստում ենք մեր խաղաղապահներին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ