News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երբ քննարկում ենք Սահմանադրությամբ նախատեսված նոր ինստիտուտները, մեկ էլ տեսնում ենք, որ ինչ-որ բան իրար չի կպնում, ու դա բնական է, որովհետեւ իրականում մենք ձեւ ենք անում, թե խոսում ենք ինստիտուտների մասին, մենք խոսում ենք անձերի մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր խոսվում է առաջին փոխվարչապետի ինստիտուտի մասին, բայց այդպիսի բան Սահմանադրությունում չկա, ու պարզ է, որ չկա, որովհետեւ 2015 թվականին դրա անհրաժեշտությունը չի եղել. «Այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտածում էր, որ այդ սուպերվարչապետն ինքն է լինելու, Սերժ Սարգսյանն էլ մտածում էր, դե թող Հովիկ Աբրահամյանը տենց մտածի:  Հետո իրավիճակը փոխվեց, Սերժ Սարգսյանը Մոսկվայից հրավիրեց Կարեն Կարապետյանին, ասաց՝ դե ես հայտարարել եմ, որ չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, ուզում եմ իշխանությունը քեզ ժառանգեմ: Կարեն Կարապետյանն էլ ասաց՝ լավ, էդ սուպերվարչապետը ես կլինեմ:

Հիմա եկել է փոխանցելու պահը, ասում են՝ Կարեն ջան, դե ոնց որ Գալուստ Գրիգորիչը, մյուսները դեմ են: Ու եկել է մի պահ, որ Սերժ Սարգսյանը պետք է «չորով» քցի» Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով: Ու հիմա, որ էդ «գցելը» մեղմվի, խրախուսական մրցանակ են տալիս՝ առաջին փոխվարչապետի տեսքով»:

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է. «Այս օրենքների մասով, ասենք ամեն երեկո կոստյումը տանում են, որ Սերժ Սարգսյանը հագնի, տեսնի ոնց է, նա էլ ասում է՝ էս «վարատնիկի» ծերը սուր է, կարը կլոր տարեք»:

Բայց Սերժ Սարգսյանը, ըստ «Ելք» խմբակցության ղեկավարի, ժողովրդին էլ է խաբում, որովհետեւ ասել է, որ չի լինելու վարչապետ, բայց հիմա այդ հարցն են լուծում. «Որպեսզի ժողովրդին էլ խրախուսական մրցանակ տա, դա էլ Մեծ Բրիտանիայի սիրուն, պուպուշ դեսպանն է, որ ժպտա, իրենք էլ այդ ամենի արանքում մյուս հարցերը «սղղացնելով» լուծեն: Բայց Սերժ Սարգսյանը նաեւ մտածում է, որ Արմեն Սարգսյանը, որ ամեն օր Անգլիայի թագուհուն ու Բելգիայի արքայադստերն է տեսել, կարող է հընթացս սկսի լուրջ վերաբերվել երկրի գլուխ լինելու իր կարգավիճակին, դրա համար ասում է՝ դավայ, բերեք թեւերը կտրեք:

Ներման հարցում, նախագահն ո՞վ է, որ ների, ես կասեմ, ինքը կների: հեսա կասեն, որ քեզ Բաղրամյան 26-ում էլ տեղ չենք տալու, քեզ նոր բնակարան կտանք, գնա նստի ու ժպտա, իսկ մենք այդ ընթացքում կիրականացնենք ինստիտուցիոնալ լրջագույնս բարեփոխումներ»,-հեգնեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհրդում:

Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ