News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը չեղյալ է հայտարարել  մինչեւ 70 միլիոն դրամի չափով պետական գնումների դեպքում մրցույթների կանոնները խախտած ընկերությունների նկատմամբ միակողմանի տուգանքների կիրառումը: 2017 թվականի մայիսի 4-ի կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին համապատասխան նախագիծը հաստատվեց փետրվարի 8-ին կայածաց ՀՀ կառավարության նիստի ժամանակ: Ծրագիրը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա՝ այս տուգանքի կիրառումը զուտ ֆորմալ բնույթ էր կրում եւ չէր ծառայում իր նպատակին:

«Հասարակական կազմակերպությունները եւս հաճախ հայտարարում էին, որ միջոցառումը չափազանց խիստ է, մասնավորապես, եթե որեւէ մասնակից աննշան խախտում է արել, ապա ավտոմատ կերպով դուրս է մնում մրցույթից, ինչը չի համապատասխանում մրցակցության ապահովման պայմաններին»,- նշեց նախարարը:

Ըստ վերջինիս՝ խիստ է նաւ մրցույթին չմասնակցելու դեպքում ընկերության՝ սեւ ցուցակում հայտնվելու դրույթը:

Վարդան Արամյանը հայտնեց, որ նախագիծը պատվերի ապահովման համար նվազագույն ժամկետ է սահմանում`20 օր: «Շատ հաճախ պատվիրատուները պահանջում են առաքումը շատ կարճ ժամանակում իրականացնել, ինչը արհեստական խոչընդոտներ է ստեղծում մրցույթի մասնակիցների համար, հատկապես եթե ապրանքը ներմուծվում է», - ասաց նա:

Մեկ այլ նորարարություն է ապրանքային նշանի ներկայացումը եւ արտադրողի ու ծագման երկրի մասին տեղեկատվության տրամադրումը: Բացի այդ,  պայմանագրի կատարման փուլում մրցույթն անցած ընկերություններից կպահանջվի համապատասխանության հավաստագիր ներկայացնել, եթե դրանք կիրառելի են ներկայացված ապրանքների դեպքում: Պայմանագրի կատարման փուլում երկրի ծագման վկայական չի պահանջվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Դռնփակ հանդիպում՝ Տիգրան Ավինյանի եւ Վալերի Մեջլումյանի միջեւ. ինչպես կլուծվի Ալավերդու գործարանի ճակատագիրը
Պահանջներից մեկն այն է, որ գործարանը չի կարող այդ տրված նորմաների սահմաններում արտանետումներ իրականացնել եւ պահանջում է...
Սննդամթերքի անվտանգության ապահովումը առանց ռիսկերի գնահատման անհնարին եւ անշնորհակալ գործ է. Գ. Ավետիսյան
Համաժողովն ընձեռում է գերազանց եւ եզակի հնարավորություն սննդագետներին, հետազոտողներին, տեխնոլոգներին, արտադրողներին եւ սննդաբաններին երիտասարդ գիտնականներին եւ ուսանողներին...
Միայն աշխատավարձ կրկնապատկելով կոռուպցիոն դրսեւորումների նվազում չենք ունենա. Վարդան Արամյան
Երբ խոսում ենք հարկային ոլորտում խորքային փոփոխությունների մասին պետք է հաշվի առնենք, որ հարկային քաղաքականությունը տնտեսական կառավարման կարեւոր գործիքներից է...
Զարմանալի է, ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից․ Հայկ Մարության
5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է․․․
Նախկին պատգամավոր․ Հայաստանում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման նախադրյալներ չկան
Սրա հետ կապված՝ նախկին պատգամավորը չբացառեց բնակչության շրջանում դժգոհության աճը․․․
Ամենաշատ
Partner news