News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունը փետրվարի 8-ի նիստում հավանություն տվեց «Դվանագիտական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագծին: Օրինագիծը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունների հիմնական նպատակն է 2018 թվականին նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու պահից կառավարման խորհրդարանական համակարգի վերջնական հաստատման եւ կառավարության դերի բարձրացման արդյունքում պետական գործառույթների վերաբաշխումը եւ արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների ոլորտում գործող ընթացակարգերի վերանայումը:

Շավարշ Քոչարյանը թվարկեց հիմնական սկզբունքային փոփոխությունները, որոնք այս փաստաթղթում կատարվել են 2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն: 

Դրանք են՝ կառավարության լիազորություններին եւ պետական կառավարման մարմիններին դիվանագիտական ծառայության խնդիրների համապատասխանության ապահովումը, արտասահմանյան երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու եւ լուծարելու նոր կարգի հաստատումը, դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումն ու հետկանչը, բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհումը եւ դրանցից զրկումը, դիվանագիտական ծառայության նշանակելու կարգի հստակեցումը, դիվանագետների եւ նրանց պաշտոնի առաջխաղացման ատեստացիան:

Փոփոխություններով նախատեսվում է դիվանագետների հատուկ երաշխիքների եւ իրավաբանական կարգավիճակի բարելավումը. մասնավորապես՝ դիվանագիտական աստիճանի համար պարգեւավճարի մեծացումը, արտասահմանյան երկիր մեկնելիս եւ վերադառնալիս անձնական ուղեբեռի տեղափոխման ծախսերի փոխհատուցումը, դիվանագիտական անձանց եւ նրանց ընտանիքի անդամների ճանապարհային ծախսերի փոխհատուցումը տարեկան մեկ անգամ Հայաստանում  արձակուրդն անցկացնելիս եւ դիվանագիտական թոշակի հավելավճարի հաշվարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ