News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


30 տարուց ավելի է, ինչ Արցախի 61 շենքի բնակիչները վթարային պայմաններում են բնակվում: Նշում են, որ սկզբում, երբ տեղափոխվել են շենք, պայմաններն այդքան էլ վատ չեն եղել, սակայն տարիների ընթացքում շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել եւ արդեն վտանգավոր է դարձել բնակիչների համար:

Բնակիչներից մեկը նշեց, որ 3-րդ հարկից վախենում են իջնել առաջին հարկ, քանի նոր աստիճանները պատից առանձնացված են, եւ հնարավոր է աստիճանը փլվի: Շենքի միջանցքների պատուհանները կոտրված են, իսկ պատերի ճեղքերն այնքան շատ են, որ  բնակիչներն այլեւս չեն հասցնում վերանորոգել պատերի ճեղքերը:

«Պատերի արանքից հող է թափվում, որ քայլում ենք հողը գլխներիս է թափվում: Ամաչում ենք, որ հյուր կանչենք: էս պայմաններ չեն, որ մենք ապրում ենք: Բողոքում էլ ենք, գալիս են, նայում են, գնում են ու ոչ մի բան: Անգամ աստիճաններով ենք զգույշ իջնում, որ հանկարծ չառանձնանա եւ մենք էլ հետը ներքեւ չիջնենք»,- NEWS.am-ին բողոքեց բնակիչներից Իրինա Սուջյանը:

Բնակիչներից մեկն էլ բողոքեց, որ ամեն օր վախով են քնում, արթնանում, քանի որ ամեն օր սպասում են, որ շենքում փլուզում կլինի. «Ասում են՝ սպասեք, լավ կլինի, բայց ոչ մի բան չի լինում, ամեն օր վախով ենք քնում, արթնանում, անընդհատ սպասում ենք, որ հեսա կարթանանք, մի բան փլված կլինի: Էնքան, որ քնում, արթնանում ենք էլի: Էնքան, որ ապրում ենք էլի, տուն չունենք, հնարավորություն չունենք, ապրում ենք, ի՞նչ անենք, ո՞ւր գնանք»:

Շենքում ամենասկզբում բնակություն հաստատած բնակիչներից Գոհար Մանուկյանը ասաց, որ 30 տարի է՝ ինչ 30 քառակուսի մետր տարածքում 10 հոգանոց ընտանիքով է բնակվում: Խոստացել են, որ ուրիշ շենքում բնակարան են տալու, սակայն չեն տվել:

«Որպես հիմնարկի աշխատող ենք ստացել բնակարանը, հետագայում տեղափոխվելու նպատակով, սակայն այդպես էլ մնացել ենք շենքում, նույնիսկ վերանորոգում չենք կարողանում անել, քանի որ քարերը թափվում են, վերանորոգումը փչանում է»,- ասաց տիկին Գոհարը:

Բնակիչները շենքի հարցով դիմել են Կառավարությանը, որ կամ շենքը նորոգեն, կամ այլ շենքում բնակարաններ տրամադրեն իրենց, սակայն ապարդյուն. դեռ ոչ մի պատասխան չեն ստացել:

Շենքում տարբերի տարիներին բնակիչների թիվը փոխվում է: Այժմ այստեղ 15 ընտանիք է բնակվում, մոտ 50 բնակչով:

Տպել
Ամենաշատ