News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած արժողությամբ ցանկացած սմարթֆոն «Զիգզագ Անտենա» վաճառասրահներում։

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների եւ հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչեւ 7500 դրամի սահմաններում։

«Այս նախագիծը մենք իրականացնում ենք «Կա-Կա-Չկա» սկզբունքով՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա։ Սա շատ շահավետ եւ արդիական առաջարկ է շուկայում։ Հաճախորդը վճարում է միայն իր հեռախոսի եւ կապի համար, եւ ոչ մի «թաքնված» վճարներ։ Սա համահունչ է նրան, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք կարեւորում ենք հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը՝ հաճախորդների համար ավելի հարմար եւ հետաքրքիր առաջարկներ ներկայացնելու նպատակով: Նախագիծը սկսում ենք պիլոտային ռեժիմում՝ «Զիգզագ Անտենա» մոբայլ եւ IT սարքավորումների  մասնագիտացված վաճառասրահներում: Հաճախորդների հավանությունը ստանալուց հետո մենք կընդլայնենք նախագիծը «Զիգզագ»-ի բոլոր վաճառասրահներում», - նշեց «Զիգզագ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արթուր Գրիգորյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ